Սամարղանդում հանդիպել են Ռայիսին ու Էրդողանը
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունենում «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։
Էրդողանը գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով մասնակցում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով: