հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սաակաշվիլին հայտնել է իր առողջական վիճակի վատթարացման մասին

Սաակաշվիլին հայտնել է իր առողջական վիճակի վատթարացման մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին հայտնել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, իսկ հետագա նվազման դեպքում բժիշկները բազմաօրգանային անբավարարություն են կանխատեսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաալիքի ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել քաղաքական գործչին հիվանդանոցում, սակայն փաստաբանի միջոցով հնարավոր է եղել հարցեր փոխանցել և ստանալ դրանց պատասխանները։

«Ի սկզբանե ես կշռում էի 120 կիլոգրամ, այժմ՝ 64: Եթե քաշս 60-ից նվազի, ապա բժիշկները կանխատեսում են բազմաօրգանային անբավարարության զարգացում։ Ես անընդհատ անկողնում եմ, ոսկորներս քայքայվում են, և դա տանջալի ցավ է պատճառում»,- գրել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ քաղաքական գործչի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին այնպիսի տեսք ունի, կարծես «նցիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ է»։

  • Կիսվել: