կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա․ Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել Մենենդեսին

Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա․ Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել Մենենդեսին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։

«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը:

  • Կիսվել: