Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի. ԱՄՆ նախագահը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանել է ՛՛Բայդենի պատերազմ՛՛։
Truth Social սոցցանցում նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա պատերազմ է, որը չպետք է տեղի ունենար։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի՛՛:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկանում է տեսնել, թե արդյոք դա կարող է վերջ դնել հակամարտությանը։ Թրամփը նաև պնդել է, որ երկու կողմերի կորուստները մեծ են։


