հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանյան զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 12 կամիկաձե անօդաչուներով

Ռուսաստանյան զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 12 կամիկաձե անօդաչուներով

Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը ռուսաստանյան  զորքերը կամիկաձե անօդաչուներով հերթական անգամ հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ընդհանուր առմամբ, Պրիմորսկ-Ախտարսկի շրջանից արձակվել է 12 անօդաչու թռչող սարք, իսկ ՌԴ Բելգորոդի շրջանի օդային տարածքից՝ X-59 կառավարվող հրթիռ, նշում է լրատվամիջոցը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդման համաձայն,  գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մի քանի ալիքով և ներխուժել Նիկոլաևի շրջան՝ օկուպացված Խերսոնի տարածքով։

Հենց Նիկոլաևի շրջանում՝ «Հարավ» օդային հրամանատարության պատասխանատվության գոտում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Մնացածները շարժվել են հյուսիսարևմտյան ուղղությամբ և խոցվել Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինովի շրջանում։

«Մարտական ​​աշխատանքների արդյունքում Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է «Շահեդ-136/131» 10 հարվածային անօդաչու թռչող սարք։ X-59 կառավարվող հրթիռը չի հասել իր թիրախին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: