Ռուսաստանյան երկու ավիաընկերություններ թռիչքներ կսկսեն դեպի Գյումրի
«Ռոսավիացիան» փոխադրողներին թույլտվություններ է տրամադրել Սոչիից և Միներալնիե Վոդիից Հայաստանի խոշոր քաղաք Գյումրի ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին ասված է գերատեսչության համապատասխան հրամանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հրամանի տեքստի՝ «Россия» ավիաընկերությանը տրվել է թույլտվություն Սոչիից Գյումրի թռիչքների համար, իսկ «Аэрофлот» ավիաընկերությանը՝ Միներալնիե Վոդիից։ Երկու դեպքում էլ թռիչքների հաճախականությունն ամենօրյա է:


