հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռուսաստանը զրկվեց Համաշխարհային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից

Ռուսաստանը զրկվեց Համաշխարհային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Ռուսաստանը զրկվեց Համաշխարհային ամառային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այն պետք է ընդուներ Եկատերինբուրգը 2023թ․ օգոստոսի 8-ից 19-ը։ Նոր մրցավայրը դեռ չի ընտրվել։

Որոշման պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր 2023թ․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից։

  • Կիսվել: