շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Մոնղոլիայի եւ Լաոսի հետ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Մոնղոլիայի եւ Լաոսի հետ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը Մոնղոլիայի եւ Լաոսի հետ համատեղ «Սելենգա-2023» եւ «Լարոս-2023» զորավարժություններ կանցկացնի։  Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգի զինծառայողները հանդիպում են ունեցել Բուրյաթիայի Հանրապետությունում Մոնղոլիայի ռազմական պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են զորավարժությունների անցկացման վայրը, ինչպես նաեւ ներգրավված միջոցների եւ ուժերի քանակը:

Պրիմորսկի երկրամասում տեղի է ունեցել նաեւ համաժողով՝ Ռուսաստանի Դաշնության եւ Լաոսի զինվորականների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է «Լարոս-2023» զորավարժությունների անցկացումը:

Նշվում է, որ Արեւելյան ռազմական օկրուգի համազորային բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Վյաչեսլավ Բաբակայի գլխավորած ռուսական պատվիրակությունը Լաոսից գործընկերների հետ համաձայնեցրել է զորավարժությունների անցկացման թեման, ժամկետները եւ շրջանը:

 

  • Կիսվել: