ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը վերջինն է, որը պետք է մեզ սովորեցնի. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը վերջինն է, որը պետք է մեզ սովորեցնի. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանն օգտվում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ամենաայլասերված կերպով՝ հուսալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, տեղեկացնում է Cursorinfo-ն։

Այսպիսով նա պատասխանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզայի խոսքին, որն Իսրայելին մեղադրել էր ՛՛օկուպացիայի՛՛ համար, ինչպես նաեւ մերժել էր ահաբեկիչներից Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը։

՛՛Ծիծաղելի է Իսրայելի հասցեին հատկապես Ռուսաստանի ներկայացուցչից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վերաբերյալ բարոյական քարոզ լսելը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարված երկրի ներկայացուցիչը դատողություններ է անում բարոյականության մասին։ Ռուսաստանը վերջինն է, որը մեզ կսովորեցնի՛՛,-նշել է  Գիլադ Էրդանը:

Նրա խոսքով՝ բոլորը հասկանում են, թե ինչպես կարձագանքեր Մոսկվան, եթե իր հազարավոր քաղաքացիներ սպանվեին կամ առևանգվեին ահաբեկիչների կողմից։

Էրդանը հավելել է, որ Ռուսաստանի ներկայացուցչի նման հռետորաբանության հիմնական նպատակն ՛՛աշխարհի ուշադրությունը շեղելն է Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից՛՛:

  • Կիսվել: