Ռուսաստանը վերանայում է ծառայությունների ոլորտում օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները
Ռուսաստանում մտադիր են վերանայել վիզային երկրներից քվոտայով ժամանող օտարերկրյա աշխատողներին ծառայությունների ոլորտում աշխատանքի ընդունելու պայմանները, տեղեկացնում է Կոմերսանտ-ը:
Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ Աշխատանքի նախարարությունն առաջարկել է առանց ռուսաց լեզվի իմացության միգրանտներին աշխատանքի չվերցնել վաճառողների, վարորդների և բժիշկների հաստիքներում` այնտեղ, որտեղ սոցիալական հաղորդակցություն է պահանջվում:
Նշվում է, որ տվյալ միջոցի ձեռնարկումն «ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը»:
Ներկայում քվոտայով Ռուսաստան ժամանող օտարերկրացիներն ազատված են ռուսաց լեզվի քննություն հանձնելու պահանջից, և գերատեսչությունում կարծում են, որ այդ հանգամանքը պետք է վերանայվի։
2025 թվականին աշխատանքի քվոտան կազմում է գրեթե 235 հազար թույլտվություն և գործում է միայն վիզային երկրներից ժամանող անձանց համար։ Դրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։






