կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը վերադառնում է Աֆղանստան. Թրամփ

Ռուսաստանը վերադառնում է Աֆղանստան. Թրամփ

Ռուսաստանը վերադառնում է Աֆղանստան։ ԱՄՆ-ն ևս ստիպված կլինի վերադառնալ այնտեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նկատել է, որ աֆղանական իրադարձությունները կապված են ԽՍՀՄ փլուզման հետ։ «Հարցրեք Ռուսաստանին։ Նրանք սնանկացել էին՝ շատ փող և ահռելի ժամանակ վատնելով ու չհաղթելով Աֆղանստանում։ Լսել եմ, որ նրանք վերադառնում են։ ԱՄՆ-ն ևս ստիպված կլինի վերադառնալ, երբ հասունանա հարմար պահը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թրամփն հերթական առիթը բաց չի թողել, որպեսզի քննադատի Բայդենին՝ զորքերը Աֆղանստանից հանելու համար, չնայած, որ դրա որոշումն ինքն էր կայացրել։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն 83 միլիարդ դոլարի հասնող «ունեցվածք» է թողնում Աֆղանստանում, այդ թվում՝ զինվորական և այլ նշանակության սարքավորումներ, բազաներ, դեսպանատան թանկարժեք շենք շինությունները։ «Բայդենը գնացել է արձակուրդ, իսկ Աֆղանստանը՝ դժոխք»,- ասել է Թրամփը։

  • Կիսվել: