երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի նոր գործարք կկնքեն. BILD

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի նոր գործարք կկնքեն. BILD

Ռուսաստանը, Թուրքիան եւ Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում, տեղեկացնում է BILD-ը:

Աղբյուրը նշում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների եւ դեսպանատների միջեւ ծառայողական նամակագրությունը:

Ինչպես նշված է նամակներում՝ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային հացահատիկի գործարքից դուրս գալու մասին։ Այժմ Ռուսաստանը, Թուրքիան եւ Կատարն աշխատում են նոր եռակողմ համաձայնագրի վրա, որը պետք է փոխարինի լրացվածին։ Առաջարկվում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, հիմնականում Աֆրիկայում ։ Թուրքիան հանդես կգա որպես կազմակերպիչ, Կատարը ՝ որպես մատակարարումների հովանավոր։

  • Կիսվել: