ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու համար․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու համար․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը»,- ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ հոկտեմբերի 20-ին ու 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսվում է վաղը՝ Վաշինգտոնում»,- նշել է նա:

  • Կիսվել: