երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման նկատմամբ

Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման նկատմամբ

Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման գործում ներդրումների նկատմամբ, որը Նիգերիան եւ Մարոկոն պետք Է միացնի Եվրոպայի երկրներին:

 Այդ մասին հայտարարել Է Նիգերիայի նավթային պաշարների նախարար Թիմփիրե Սիլվան, որի խոսքը մեջբերում Է Reuters-ը:
 
«Ռուսաստանի ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են իմ օֆիս: Նրանք շատ են ցանկանում այդ նախագծում ներդրումներ անել, եւ կան բազմաթիվ այլ մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են ֆինանսավորել նախագիծը»,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ գազատարը պետք Է Նիգերիայում արդյունահանված գազը «բազմաթիվ աֆրիկյան երկրների տարածքով հասցնի մինչեւ մայրցամաքի ծայրամասեր», որտեղ Աբուջան կստանա եվրոպական շուկա մուտքի հնարավորություն:
 
Կառավարությունը հուսով Է նախագծին մեկնարկ տալ մինչեւ 2023 թվականի մայիս, երբ կլրանան նախագահ Մուհամադ Բուհարիի լիազորությունները: Նիգերիան եւ Մարոկոն գազատարի կառուցման շուրջ համաձայնագիրն ստորագրել են 2026 թվականի դեկտեմբերին, դրա ենթադրվող երկարությունը կկազմի 5660 կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: