հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը մոտ 130 մլն եվրո կվճարի Վրաստանին. Ստրասբուրգի դատարանի որոշումը

Ռուսաստանը մոտ 130 մլն եվրո կվճարի Վրաստանին. Ստրասբուրգի դատարանի որոշումը

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ մոտ 130 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին բարոյական վնասի համար՝ 2008 թվականի օգոստոսին երկիր ներխուժելու գործով, գրում է aliq.ge-ն:

Ստրասբուրգի դատարանի մեծ պալատի կայացրած այս որոշումը վերաբերում է Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի երկրորդ մասին, որը ներառում է Եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածով ճանաչված արդարացի փոխհատուցման հարցը։

Հատկանշական է, որ դատարանն իր իրավասությունն է համարել Վրաստանին փոխհատուցելու հարցը քննարկել՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը 2022 թվականին հեռացվել է Եվրախորհրդից և չի մասնակցել գործի քննարկմանը։

Ի դեպ, անցյալ տարվա մարտին Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով։ Հատկանշական է, որ անցյալ տարվա մարտին Մոսկվան դադարեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, ինչպես նաև դրանց կատարման մասին զեկուցումները։

  • Կիսվել: