ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի ագրեսիվ ելույթներին. Լավրով

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի ագրեսիվ ելույթներին. Լավրով

Ռուսաստանը դուրս չի եկել «Մեծ ութնյակից»։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Ria.ru-ին։

Պաշտոնյան խոսել է այն մասին, թե արտաքին քաղաքականության ոլորտում ինչ սպասումներ ունի գալիք տարում։

Լավրովը նշել է, որ այդ պայմանագիրը վերջին գործիքն է, որը սահմանափակում է երկու խոշորագույն միջուկային գերտերությունների հրթիռային–միջուկային պոտենցիալը, ինչպես նաև ներկայացրել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության վերաբերյալ իր տեսլականը։

 

«Եկեք կոռեկտ տերմիններ օգտագործենք։ Ռուսաստանը դուրս չի եկել «Մեծ ութնյակից»։ Հիշեցնեմ, որ 2014թ.–ի սկզբին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո խմբի մնացած յոթ անդամները հրաժարվել են մասնակցել ռուսական նախագահության միջոցառումներին։ Այլ կերպ ասած` հենց «յոթնյակն» է լքել այդ ձևաչափը։ Ինչպես նշել է նախագահ Պուտինը, եթե մեր գործընկերներն ուզում են գալ մեզ մոտ, մենք ուրախ կլինենք։ Հավելեմ, որ կարող ենք ընդունել նրանց Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում կամ Յալթայում։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ո՛չ խթաններ ունի, ո՛չ ցանկություն այդ ձևաչափը վերականգնելու համար։ ԱՄՆ կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել և այժմ չկա ռուս–ամերիկյան օրակարգում։ Դեռևս սառը պատերազմի ժամանակ ստեղծված «Յոթի խումբը» այլևս չի համապատասխանում ժամանակակից իրողություններին ամենից առաջ այն պատճառով, որ դրա աշխատանքին չեն մասնակցում նոր համաշխարհային կենտրոններ։ Իսկ առանց դրանց ավանդի` անհնար է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերները և սպառնալիքները»,- ասել է Լավրովը։

 

  • Կիսվել: