Ռուսաստանը հյուպատոսական աջակցություն կտրամադրի Բաքվում պահվող իր քաղաքացիներին
Ռուսաստանը վերջապես կարողացել է համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում պահվող 13 ՌԴ քաղաքացիներին հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հուլիսի 3-ին նա տեղեկացրել էր, որ Բաքուն ռուսական կողմին մինչև հիմա թույլ չի տալիս տեսակցել ՌԴ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների հետ։