երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը գործարկել են «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարք, որից 11-ը խոցվել է:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև տեղեկացրել են, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ շրջկենտրոնը ենթարկվել է 15 անօդաչու թռչող սարքի հարձակման։ Խարկովում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք փրկարար՝ երկրորդ հարվածից, տուժել է 12 մարդ, վնասվել են բազմաբնակարան շենքեր։

  • Կիսվել: