հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը գազի կմատակարարի Ուզբեկստան Ղազախստանով

Ռուսաստանը գազի կմատակարարի Ուզբեկստան Ղազախստանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այսօր Մոսկվայում ազդարարել է Ուզբեկստան և Ղազախստան ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սա ամենամեծ եռակողմ էներգետիկ նախագիծն է, որի իրականացման համար օգտագործվում է 60-ականներին կառուցված «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարը, որով Ուզբեկստանը գազ էր մատակարարում միանգամից ութ միութենական հանրապետությունների։ Այն սկսում է աշխատել հակառակ ուղղությամբ և կապահովվի Ուզբեկստանի և մասամբ Ղազախստանի պահանջները։ Ղազախստանը կկարողանա լուծել իր հյուսիսային և արևելյան շրջանների գազիֆիկացման հարցը՛՛:

Իր հերթին Տոկաևն ընդգծել է, որ ՛՛Ղազախստանը շահագրգռված է իր տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմամբ և պատրաստ է էլ ավելի մեծացնել ռուսական գազի փոխադրումները՛՛:

 

  • Կիսվել: