Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված զինծառայողների ավելի քան 1000, իսկ Կիևը՝ 19 աճյուն՝ ըստ ստամբուլյան պայմանավորվածությունների: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Ուկրաինան հաստատել է 1000 զոհվածների աճյունների վերադարձը։ Աճյունների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել հուլիսի 17-ին:
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամանակ կողմերը համաձայնության էին եկել փոխանակել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց աճյունները: Փոխանակումների ժամանակ որպես միջնորդ հանդես է գալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:


