հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան զինվորականների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան զինվորականների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զինվորականների աճյուններ։ Տղեկությունը հաստատել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։

Ըստ նրա՝ Կիևը Մոսկվային է հանձնել 89 մարմին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային՝ 501։

Խորհրդարանականը նաև ասել է, որ կարողացել են վերադարձնել Կուրսկի շրջանում զոհված զինծառայողի մեկ աճյուն։

 

  • Կիսվել: