Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնել են ռուսական կողմից՝ Ռուսաստան է վերադարձել 146 զինծառայող, փոխարենը նույնքան զինծառայող է հանձնվել Ուկրաինային։
Նշվում է նաև, որ վերադարձվել են Կուրսկի մարզի 8 բնակիչներ, որոնք անօրինական կերպով պահվում էին Կիևի ռեժիմի կողմից:
Հաղորդվում է նաև, որ ռուս զինծառայողների գերությունից վերադառնալու համար մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ԱՄԷ-ն։
Տեսանյութը՝ այստեղ:


