շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են հակազդել միակողմանի ահաբեկմանը. Չինաստանի ԱԳՆ

Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են հակազդել միակողմանի ահաբեկմանը. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին ժամանել է Մոսկվա և հանդիպել  ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են նպաստել բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը և կդիմադրեն միակողմանի ահաբեկման ցանկացած ձևի։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ հիմնված հանդիպման արդյունքների վրա:

«Կողմերը քննարկեցին ներկա միջազգային ռազմավարական իրավիճակը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ կիրառել իրական բազմակողմանիությունը, դիմակայել միակողմանի ահաբեկման բոլոր ձևերին և նպաստել միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանն ու աշխարհի բազմաբևեռությանը»,- գրված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մոսկվան և Պեկինը հանդես են գալիս Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության պահպանման և սառը պատերազմի մտածելակերպի ու գաղափարական դիմակայության դեմ։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտությունը։

  • Կիսվել: