ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանը դեմ է ուկրաինական հակամարտության սառեցմանը․ Պեսկով

Ռուսաստանը դեմ է ուկրաինական հակամարտության սառեցմանը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սառեցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը համերաշխ է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը համերաշխ է Արևմուտքի հետ, որ չպետք է թույլ տալ, որ ուկրաինական հակամարտությունը սառեցվի։

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողության ավարտման հնարավորությունը՝ ապահովելով սեփական շահերը, հասնելով Ռուսաստանի առջև դրված նպատակներին:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների անցկացումը չպետք է նպատակ ունենա սառեցնելու հակամարտությունը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ևս հայտարարել էր ուկրաինական հակամարտության սառեցման անընդունելիության մասին։

Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։

  • Կիսվել: