չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը դարձյալ թևավոր հրթիռներով է հարձակվում Ուկրաինայի վրա

Ռուսաստանը դարձյալ թևավոր հրթիռներով է հարձակվում Ուկրաինայի վրա

Ռուսական ուժերը 79 օրվա ընդմիջումից հետո վերսկսել են Ուկրաինան հրթիռակոծել ռազմավարական մարտական օդանավերից արձակվող թևավոր հրթիռներով։ Այս մասին հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն, հայտնում են ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ մոտավորապես տասը ռմբակոծիչներ հրթիռներն արձակել են Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքի մոտից։

Նշվում է, որ այսօր առավոտյան Կիևի ու Դնեպրոպետրովսկի մարզի վրա արձակված 19-ը հրթիռներից 14-ը ոչնչացվել են, մյուսները ընկել են Դնեպրոպետրովսկի մարզում։

Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները՝ մեկ մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

 

  • Կիսվել: