երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ-ն չպիտի հույսեր կապի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման հետ․ Գերմանիայի կանցլեր

ՌԴ-ն չպիտի հույսեր կապի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման հետ․ Գերմանիայի կանցլեր

Ռուսաստանը չպետք է հույսը դնի այն փաստի վրա, որ Գերմանիան և Արևմուտքը նահանջելու են և այլևս չեն կարողանա ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելը մեծ մարտահրավեր է Գերմանիայի համար։

՛՛Բայց այժմ, ստեղծված իրավիճակում, մենք խոսում ենք աշխարհից, Եվրոպայից և Գերմանիայից եկող  մի շատ հստակ ուղերձի մասին, ըստ որի՝ մենք չենք կարող և չպետք է հետ նահանջենք, և ապագայում էլ ի վիճակի կլինենք ապահովել այն, ինչ պետք է Ուկրաինային իր 46 միլիոն բնակիչներով՛՛,-ասել է Շոլցը:

  • Կիսվել: