հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր-Մ» համալիր. Շոյգու

Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր-Մ» համալիր. Շոյգու

Ռուսաստանը Բելառուսի զինված ուժերին է փոխանցել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, որը կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նրա տվյալով՝ ապրիլի 3-ից ռուսական զորավարժարաններից մեկում սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը համալիրի կիրառման կարգի վերաբերյալ:

ՌԴ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Շոյգուն նշել է. «ՆԱՏՕ-ն բարձրացնում է մարտական պատրաստվածությունը և ակտիվացնում գործունեությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ: Մոտ ժամանակներս Դաշինքի անդամ կդառնա Ֆինլանդիան»:

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ այդ ամենը ստեղծում է հակամարտության էական ընդլայնման ռիսկեր, սակայն «հատուկ գործողության արդյունքի վրա չի ազդի»: Շոյգուն նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումը հանգեցնում է հակամարտության սրմանը:

  • Կիսվել: