կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման հանդեպ

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման հանդեպ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման հանդեպ, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ռուսական կողմը հրաժարվել է հավանություն տալ հումանիտար օգնության միջանցքն աշխատեցնելու վերաբերյալ արևմտյան բանաձևի նախագծին և 9 ամսով երկարաձգել հումանիտար գործողության աշխատանքը։ Դրա դիմաց Մոսկվան առաջարկել է այդ գործողությունը 6 ամսով երկարաձգելու սեփական առաջարկը և մերժվել։

ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Խորհրդի բոլոր անդամների հետ օգնության գործողությունը վերսկսելու ուղղությամբ և կոչ է արել Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան «ներկայացում» էր անվանել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի քվեարկությունը՝ Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման վերաբերյալ:

Ըստ դիվանագետի՝ Արևմուտքը լիովին անտեսում է Սիրիայի ժողովրդի շահերը, Ռուսաստանին էլ դրդում վետոյի կիրառմանը:

  • Կիսվել: