հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով»։  Այս մասին հյատնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ հիմնավորման՝ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։ Այս պահի դրությամբ Ռուսաստանից Եվրոպա բնական գազը մատակարարվում է միայն մեկ տրանզիտային խողովակով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։

Նախագծի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ն նշել է, որ «Հյուսիսային հոսքում» պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորություն են տալիս ապահովելու գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը։

Ռուսական կողմը նշում է, որ գազի մատակարարման դադարեցումը համաձայնեցված է եղել փոխադրմամբ զբաղվող գործընկերների հետ։

  • Կիսվել: