երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024

Ռուսաստանում սկսվել է «Բոռ» կամիկաձե-դրոնի նոր տարբերակի արտադրությունը

Ռուսաստանում մեկնարկել է «Բոռ» կամիկաձե-դրոնի՝ FPV-ի երկրորդ տարբերակի փոքր սերիական արտադրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտադրող խմբի ղեկավար Անդրեյ Իվանովը։

«Մշակվել եւ գործարկվել է 2.0 տարբերակի «Բոռ» դրոնի մանր սերիական արտադրություն։ Այն ունի էլեկտրոնային «միջուկ», նոր պտուտակաշարժիչով, ինչպես նաեւ մի շարք նորություններով, որոնց մասին չի կարելի խոսել»,- ասել է նա։

Իվանովը նշել է, որ հիմնական աշխատանքային սարքը, այնուամենայնիվ, մնում է «Բոռի» առաջին մոդիֆիկացիան։

«Բոռն» աշխատում է First Person View սկզբունքով, այն կառավարող օպերատորը կարող է իրական ժամանակի ռեժիմով տեսնել տեսախցիկի պատկերը մոնիտորի, տեսասաղավարտի կամ տեսաակնոցների օգնությամբ։ Առաջին մոդիֆիկացիայի «Բոռի» արժեքը մոտ 40 հազար ռուբլի է, երկրորդինը՝ 65 հազար։ Ռուս զինվորականներն ակտիվորեն կիրառում են «Բոռերը» Ավդեեւյան եւ Զապորոժյան ուղղություններում։

  • Կիսվել: