ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանում քովիդով հոսպիտալացումների թվի ցուցանիշը 40,4 տոկոսով աճել Է մեկ շաբաթում

Ռուսաստանում քովիդով հոսպիտալացումների թվի ցուցանիշը 40,4 տոկոսով աճել Է մեկ շաբաթում

Ռուսաստանում անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն աճել Է 102,8 տոկոսով, իսկ հոսպտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշով՝ 40,4 տոկոսով: Հունվարի 31-ին այդ մասին լրագրողներին  հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Շտաբի տվյալներով՝ հիվանդացությունն աճել Է 85 տարածաշրջաններից 83-ում, ըստ որում 19 տարածաշրջաններում աճը գերազանցել երկրի միջինը: Նոր հիվանդության պատճառով հոսպիտալացումների թիվն ավելացել Է Դաշության  80 սուբյեկտներում (դրանցից 38-ում՝ ավելի շատ, քան ամբողջությամբ վերցված Ռուսաստանում): Օմիկրոն շտամ Է արձանագրվել արդեն 82 տարածաշրջաններում անցյալ երկուշաբթի օրվա 64-ի դիմաց, պատմել են շտաբում:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նշել Է, որ ներկայումս Ռուսաստանում դելտա շտամի բաժինը նվազել Է մինչեւ 47,9 տոկոս, «օմիկրոնին» եւ այլ գերակշռող շտամների բաժին Է ընկնում 52,1 տոկոսը: Նաեւ «Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել Է, որ Ռուսաստանում արձանագրվել Է «օմիկրոնով» 5,9 հազար ախտահարված, ընդ որում 90 տոկոսը վարակվել Է երկրի ներսում , հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: