երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով

Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով

Ռուսաստանում գարնանային հեղեղումների հետևանքով ջրածածկ եղած բնակելի տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով և գերազանցել 16 հազարը: Այդ մասին հայտնել  է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՌԴ-ի տարածքում մեկ օրվա ընթացքում ջրածածկ եղած տների թիվն ավելացել է 1097-ով: Ապրիլի 17-ի առավոտյան 203 բնակավայրում դրանց թիվը կազմել է 16 հազար 57: Մեկ օրվա ընթացքում ջրով ողողված տնամերձ հողամասերի թվաքանակը հասել է 31 հազար 39-ի»,-տարածել է գործակալությունը։

Ըստ տվյալների՝ առաջվա պես ամենից շատ ջրի տակ են հայտնվել Օրենբուրգի (15 հազար 112), Կուրգանի (գրեթե 670), Սամարայի (173) մարզերի բնակելի շենքերը: Բացի այդ, ապրիլի 17-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանում ջրածածկ է եղել 97 ցածրանիստ կամուրջ և ավտոճանապարհների 89 հատված:

  • Կիսվել: