երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանում ի պաշտպանություն Նավալնիի ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել

Ռուսաստանում ի պաշտպանություն Նավալնիի ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի, հայտնում է Ria.ru-ն։

Մի քանի  տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:

Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են, որ ակցիան չարտոնված է, հավաքվածներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել պահանջներին:

 Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: ՌԴ գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել են հանրահավաքներին մասնակցելու համար պատասխանատվության մասին:

  • Կիսվել: