շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում հրդեհի հետևանքով զոհվել են ընտանիքի 8 անդամները․ 6-ն անչափահաս երեխաներ էին (տեսանյութ)

Ռուսաստանում հրդեհի հետևանքով զոհվել են ընտանիքի 8 անդամները․ 6-ն անչափահաս երեխաներ էին (տեսանյութ)

Երկու մեծահասակ և վեց երեխաներ են զոհվել Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վիբորգյան շրջանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունում:

«Հրդեհի հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և վեց երեխա ՝ մեկ ամսից մինչև ութ տարեկան։ Ընտանիքը կարիքավոր էր», - գործակալությանը հայտնել է զրուցակիցը ։

Հաղորդվում է, որ հրդեհի մակերեսը կազմել է 120 քմ, դրա մարմանը ներգրավվել է 12 մարդ և երեք միավոր տեխնիկա: Այս պահին հրդեհը մարվել է։

ԱԻՆ աշխատակիցները  հայտնաբերել են 8 մարդու ՝ վեց դուստրերի  երկու ծնողների մարմինները։ Հայտնի է, որ ամենափոքր աղջիկը ընդամենը 1,5 ամիս էր։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ին իրավապահ մարմիններից հայտնել են, որ հրդեհի պատճառն, ամենայն հավանականությամբ, էլեկտրատեխնիկական է։

«Նախնական տվյալներով ՝ այն տեղի է ունեցել աստիճանների շրջանում, որը տանում է երկրորդ հարկ», - հայտնել են գործակալությանը։

  • Կիսվել: