երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանում հորձանքների պատճառով շարունակվում են մարդկանց տարհանումները

Ռուսաստանում հորձանքների պատճառով շարունակվում են մարդկանց տարհանումները

Օրենբուրգի մարզում գրեթե 6400 մարդու են տարհանել հորձանքների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Ըստ մարզային կառավարության մամուլի ծառայության՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ ջրի տակ է անցել 10 327 բնակելի տուն և 12 821 տնամերձ հողամաս։ Արտակարգ իրավիճակի վերացման գործում ներգրավված է 4 385 մարդ, 816 միավոր տեխնիկա, 164 նավարկային և այլ միջոցներ:

Ըստ մամուլի ծառայության՝ մարզի Ուրալ և Սամարա գետերի ջրի մակարդակը առաջիկա 24 ժամում կարող է բարձրանալ 5-40 սմ-ով։

Կուրգանի մարզում կանխարգելիչ նպատակներով շարունակվում է բնակչության տարհանումը։ Առավոտվա դրությամբ մարզում տարհանվել էր շուրջ 690 մարդ:

  • Կիսվել: