հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի նվազագույն ցուցանիշը

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի նվազագույն ցուցանիշը

Մոսկվայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 714 նոր դեպք, տեղեկանում ենք օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներից: Մեկ օրում մահացել է 72 հիվանդ, առողջացողների թիվը 3 108 է:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 946 դեպք: Երկրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվող դեպքերի թիվը չի գերազանցում 25 000-ը:

Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 368 299 դեպք:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 981-ով: Սա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 12-ից ի վեր։

  • Կիսվել: