ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցրել

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցրել

Ռուսական բանակը գիշերը հրթիռային հարված է հասցրել Զապորոժիեին, ինչը մասշտաբային հրդեհների պատճառ է դարձել, այդ թվում՝ բնակելի շենքերում:

Ըստ ռուսական կողմից՝ շուրջ 20 մարդ վիրավորվել է, հայտնի է 1 զոհի մասին: Խարկովում կրթական օբյեկտ է վնասվել, կան տուժածներ:

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է Սարատովի «Ռոսնեֆտ» գործարանի թիրախավորման մասին։ Ըստ երկրի զինված ուժերի՝ այն օժանդակել է Դաշնության զինված ուժերին։ Նշվում է, որ գործարանի տարածքում գրանցվել են պայթյուններ, հրդեհ է բռնկվել:

Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր ԱԹՍ-ների հարձակման մասին: Ռոսավիացիան սահմանափակել է Սարատովի օդանավակայանի գործունեությունը:

  • Կիսվել: