Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը
Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ քաղաքականության գերակայությունները և անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ռազմավարական կայունությանը սպառնացող մեր ազգային տեսլականը, նոր (ռեժիմի) միջուկային զենքի վերահսկման հեռանկարները, ինչպես նաև հետագա նստաշրջանների ձևաչափը»,-ասված է Փրայսի հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ժնևում Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը հանձնառու է նվազեցնելու զինված հակամարտությունների և միջուկային պատերազմի վտանգը:



