շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։

Երկու կողմերի պատվիրակությունների կազմում էին Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։

 

  • Կիսվել: