Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ուկրաինայում. Կրեմլի խոսնակ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը՝ ըստ որի՝ Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղության չի ձգտում:
Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Այդ հարցում մենք դժվար թե կարող ենք համաձայնել. Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը, սակայն, ստիպված կլինի շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում, քանի որ «Կիևը մտադիր չէ բանակցություններ վարել»: Պեսկովը կարծիք է հայտնել, որ Կիևը, միևնույն է, ստիպված կլինի վերսկսել բանակցությունները, բայց ավելի թույլ դիրքերից:


