ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսաստանն իր նավերը դուրս է բերում սիրիական Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայից

Ռուսաստանն իր նավերը դուրս է բերում սիրիական Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայից

Ռուսաստանն իր նավերը դուրս է բերում սիրիական Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայից՝ Սիրիայում իսլամիստ ապստամբների արագ առաջխաղացումից հետո, որը կառավարական բանակը չի կարողանում զսպել, հայտնում է Moscow Times-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 2-ի առավոտյան «Ելնյա» լցանավը հեռացել է Տարտուսից։ Դրա հետ միասին, հնարավոր է, բազան լքել են այլ նավեր ևս։ Ընդհանուր առմամբ, Սիրիայում ռուսական ռազմածովային խմբավորումը ներառում է հինգ նավ և մեկ սուզանավ։

«Մեծ հավանականություն կա, որ դուրսբերումը կապված է Սիրիայում իրավիճակի վատթարացման հետ»,- գրել է ռազմածովային վերլուծական Droxford Maritime-ը:

Ռուսական նավերի դուրսբերումից հետո Տարտուսում ռազմածովային բազան կարող է լքվել։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, իր նավերը կուղարկի Բալթիկ ծով։

Հաղորդվում է նաև, որ Սիրիայի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս ռազմածովային բազան Ռուսաստանի համար ռազմավարական օբյեկտ է։

  • Կիսվել: