Ռուսաստանն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Պուտին
Ռուսաստանն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ արձակելով 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք, խոցվել է 17 ռազմական օբյեկտ։ Այս մասին այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս գիշեր մենք համալիր հարված ենք հասցրել՝ կիրառելով 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ, պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ և դրանց գործունեությունն ապահովող համակարգեր»,-նշել է նա: