հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանն ավելի քան 100 հզ․ զինվոր է կորցրել. Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանն ավելի քան 100 հզ․ զինվոր է կորցրել. Ուկրաինայի ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժման սկզբից ռուսական զորքերն արդեն կորցրել են ավելի քան 100 հազար զինվոր։ ՌԴ-ն կորցրել է նաև 3 հազար տանկ և մոտ 6 հազար միավոր այլ զրահատեխնիկա։

Ձևակերպումը, որն Ուկրաինայի գլխավոր շտաբն օգտագործում է առավոտյան ամփոփագրում, ենթադրում է, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես սպանվածներին, այնպես էլ ծանր վիրավորումներին, որը թույլ չի տալիս շարունակել ծառայությունը։

  • Կիսվել: