Ռուսաստանն աշխարհում դեռ ունի բարեկամներ․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия 1»-ի եթերում ասել է, որ Ռուսաստանն աշխարհում դեռ ունի բարեկամներ, մասնավորապես՝ Չինաստանը։
«Իհարկե կա, տեսեք աշխարհի հսկաների արձագանքը. նրանք, ովքեր հսկա չեն ձևանում, այլ իրական հսկաներ են: Մասնավորապես՝ Չինաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը դեռ ունի՞ բարեկամներ աշխարհում։