երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ռուսաստանն արտակարգ իրավիճակներում Ադրբեջանից ու Վրաստանից  էլեկտրաէներգիա ներկրել կխնդրի

Ռուսաստանն արտակարգ իրավիճակներում Ադրբեջանից ու Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրել կխնդրի

Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին՝ արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Այս մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պանինան, մասնավորապես, նշել է. «Այո, մենք հարցումներ ենք ուղարկել երկու երկրի՝ Ադրբեջանին և Վրաստանին, մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության վերաբերյալ։ Մենք դիտարկում ենք ներմուծման հնարավորությունը և խնդրեցինք օգտագործել երկու հարևան էներգահամակարգերի հնարավորությունները՝ արտակարգ իրավիճակներում մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու համար»։

Նա հավելել է, որ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։

 

  • Կիսվել: