կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ռուսաստանին տալիս եմ 10 օր ժամանակ՝ այսօրվանից սկսած․ Թրամփ

Ռուսաստանին տալիս եմ 10 օր ժամանակ՝ այսօրվանից սկսած․ Թրամփ

Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է 10 օրվա ընթացքում համաձայնության գալ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ. հակառակ դեպքում կսահմանի մաքսատուրքեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«10 օր՝ սկսած այսօրվանից»,-այսպես է պատասխանել Թրամփը լրագրողի հարցին, թե ինչպես է կրճատելու վերոնշյալ համաձայնությունների հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը։

«Այս դեպքում մենք կսահմանենք մաքսատուրքեր։ Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա»,-հավելել է նա:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ռուսական կողմը «հավանաբար ցանկանում է շարունակել պատերազմը»։

  • Կիսվել: