ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանից թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ռումբի մասին հաղորդագրությունից հետո

Ռուսաստանից թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ռումբի մասին հաղորդագրությունից հետո

 Հնդկաստանի Գոա նահանգ մեկնող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունից հետո: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ուզբեկստանում:
 

Բարձրաստիճան ոստիկանի խոսքով՝ Պերմից մեկնող չվերթը պետք է վայրէջք կատարեր Գոայի Դաբոլիմ օդանավակայանում առավոտյան ժամը 04:15-ին: Նրա հավաստիացմամբ՝ Azur Air ավիաընկերության կողմից իրականացվող չվերթը (AZV2463) հետաձգվել է նախքան Հնդկաստանի օդային տարածք մտնելը։

«Այն ուղղությունը փոխել է այն բանից հետո, երբ Դաբոլիմ օդանավակայանի տնօրենն էլեկտրոնային նամակ է ստացել, որում նշված է եղել, որ ինքնաթիռում տեղադրված ռումբ կա»,-ասել է 

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ ինքնաթիռում 238 ուղևոր կա, այդ թվում՝ երկու նորածին և անձնակազմի 7 անդամ։

Նախորդ շաբաթ Մոսկվայից Գոա թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ջամնագար օդանավակայանում՝ հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով։ Հնդկական հետախուզական ծառայությունները մանրակրկիտ ստուգումից հետո ինքնաթիռում ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել։

  • Կիսվել: