հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանից մոտ 130 անհատ և ընկերություն կարող են հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների տակ. Politico

Ռուսաստանից մոտ 130 անհատ և ընկերություն կարող են հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների տակ. Politico

Ռուսաստանի մոտ 130 ֆիզիկական անձ և ընկերություն կարող են հայտնվել Մոսկվայի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների տակ։ Սահմանափակումների նոր փաթեթի բովանդակությունը բացահայտել է Politico-ն։

Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց թվում կլինեն զինվորականներ, պաշտոնյաներ, ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում՝ RT-ում աշխատող լրագրողներ։ Բացի այդ, ԵՄ-ը նախատեսում է սահմանափակումներ մտցնել ուրիշ երկրների քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են ռուսական բանակի կամ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ։ Խոսքը, մասնավորապես, Իրանի և Մալիի քաղաքացիների մասին է։

Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է արգելել ռուսաստանցիներին մուտք գործել միության կարևոր ենթակառուցվածքային ընկերությունների տնօրենների խորհուրդներ, ինչպիսիք են էլեկտրական ցանցերը կամ գազի մատակարարները: Politico-ն գրում է, որ ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կքննարկեն փետրվարի 15-ին:

  • Կիսվել: