չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանի ԶՈւ-ն հսկողության տակ է վերցրել Խերսոնի մոտ գտնվող ռազմակայանը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ԶՈւ-ն հսկողության տակ է վերցրել Խերսոնի մոտ գտնվող ռազմակայանը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը հսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մոտ գտնվող ռազմակայանը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Մասնավորապես՝ նշվել է. ՛՛ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմակայանը, որը գտնվում է Խերսոնի մարզի Ռադենսկ գյուղից ոչ հեռու։ Ուկրաինացի զինվորականները շտապ լքել են դիրքերը՝ թողնելով տեխնիկան, սպառազինությունն ու զինամթերքը՛՛։

Ռազմակայանում հայտնաբերվել է մեծաքանակ զենք, զինտեխնիկա: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ենթադրաբար այստեղ պատրաստություն են անցել տարբեր ստորաբաժանումներ ՝ ծովային հետևակ, սակրավորներ, կապավորներ, տանկիստներ և հրետանավորներ: 

  • Կիսվել: