շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանի ու Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի ու Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Առարկայորեն քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,-ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: